Գազայի հատվածի առողջապահական համակարգի վերականգնման արժեքը կկազմի առնվազն 7 միլիարդ դոլար, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Գազայի հատվածի առողջապահական համակարգի վերականգնման ընդհանուր արժեքը կկազմի առնվազն 7 միլիարդ դոլար»,- ասել է նա Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ կազմակերպությունը նախկինում օգնել է մի քանի երկրներ տարհանել 41 հիվանդի եւ 145 ուղեկցող անձանց։ «Սակայն Գազայից դուրս դեռեւս կան 15 հազար հիվանդներ, որոնց թվում՝ 4 հազար երեխաներ»,- նշել է ԱՀԿ տնօրենը։ Նա նշել է, որ տարհանմանը սպասելիս մահացել է ավելի քան 700 մարդ։
ՄԱԿ, ԵՄ եւ Համաշխարհային բանկի անցկացրած արագ գնահատման համաձայն՝ Գազայի վերականգնման համար կպահանջվի մոտ 70 միլիարդ դոլար։ ՄԱԿ ներկայացուցիչները նշել են, որ ոչ բոլոր տարածքները կվերականգնվեն։





























