Մայրաքաղաքի բանուկ փողոցներում, մասնավորապես, Աբովյան-Թումանյան, Տերյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկների հատվածում հայտնվել են նոր էլեկտրոնային գովազդային վահանակներ: Այսինքն` այն տեղերը, որոնք նախկինում հատկացված են եղել երկար տարիներ գովազդային գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների` վահանակներ տեղադրելու համար (որոնց գովազդային վահանակները հապշտապ ապամոնտաժվեցին գիշերով ու առանց իրավական հիմքերի), այժմ սկսում են զբաղեցնել էլեկտրոնային գովազդով զբաղվող մեկի ընկերության վահանակները: Նոր ընկերությունը, «Ժամանակին» հասած տեղեկություններով, պատկանում է Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի փեսային: Թերթը հիշեցնում է, որ Կարեն Կարապետայնի վերջին որոշումներից մեկով մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից դուրս մղվեցին գովազդով զբաղվող ընկերությունները:
Տեղադրություն



























