Չեխիայի հյուսիս-արևելքում տասնյակ գնացքներ են կանգ առել երկաթուղային համակարգերից մալուխների գողության պատճառով, հայտնում է Novinky լրատվական պորտալը։
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Օլոմոուց և Օստրավա քաղաքների միջև ընկած երկաթուղային հատվածում։ 100-ավոր ուղևորներով լցված գնացքների երթևեկությունը դադարեցվել է կիրակի երեկոյան։ Մասամբ այն վերականգնվել է մի քանի ժամ անց։ Ակնկալվում է, որ երկաթուղային տրանսպորտի խնդիրները լիովին կլուծվեն երկուշաբթի օրը։
Ոստիկանությունը ձերբակալել է երեք կասկածյալի։ Ըստ չեխական ԶԼՄ-ների՝ նրանք կտրել և գողացել են զգալի քանակությամբ մալուխներ, որոնք անհրաժեշտ են սլաքները, լուսացույցները և գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովող այլ ենթակառուցվածքները կառավարելու համար։



























