Գերագույն դատարանը սկսել է Իսպանիայի գլխավոր դատախազ Ալվարո Գարսիա Օրտիսի դեմ գործով լսումները՝ քննչական գաղտնիությունը ենթադրաբար խախտելու մեղադրանքով: El País-ի տվյալներով՝ լսումները սկսվել են տեղական ժամանակով ժամը 10:08-ին։
Գերագույն դատարանը նախկինում պարզաբանել էր, որ լսումները, ենթադրաբար, կտևեն մինչև նոյեմբերի 13-ը։ Հայտարարվել է մոտ 40 վկաների հարցաքննության մասին։
Դատարանը հայտնել է, որ հետաքննությունը սկսվել է 2024 թվականի հոկտեմբերին՝ «ֆիզիկական անձի նկատմամբ հարկային խարդախության և փաստաթղթերի կեղծման հանցագործության հետաքննության հետ կապված տվյալների տարածման պատճառով հնարավոր գաղտնիքի բացահայտման» առնչությամբ։ Ինչպես գրել էին տեղական լրատվամիջոցները, Գարսիա Օրտիսը Իսպանիայի ժողովրդավարական պատմության մեջ առաջին գլխավոր դատախազն է եղել, որը հայտնվել է ամբաստանյալի աթոռին։
Խոսքը գնում է գլխավոր դատախազի հնարավոր պատասխանատվության մասին՝ Ալբերտո Գոնսալես Ամադորի նկատմամբ քննության գաղտնի տվյալներով տեղեկատվության տարածման համար։ Նա Մադրիդի ինքնավար համայնքի կառավարության ղեկավար Իսաբել Դիաս Այուսոյի՝ ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության կողմնակցի ընկերն է։




























