Լիցենզիայից զրկելը եթե զուգահեռ տանենք քրեական օրենսգրքի հետ, դա մոտավորապես նույնն է, ինչ անձին ցմահ ազատազրկելը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, մամուլի ասւոլիսում հայտարարեց ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։
«Երբևէ ՀԷՑ–ում չի եղել այդպիսի արարք կամ այդպիսի գործողություն, որը ենթադրեր ոչ թե լիցենզիայից զրկում, այլ նույնիսկ դրան մոտ որևիցե պատիժ։ Ժողովրդի հույզերի հետ են խաղում ընդամենը։ Իմիջիայլոց, բան չի փոխվել, եթե ավելի չի վատացել նույն հոսանքազրկումների պահով։ Բոլորս տեսնում ենք, որ մի հատ անձրև է գալիս, նորից հոսանքազրկում է լինում, մարդիկ գրում են համապատասխան սուբյեկտի անունը տալով, ասելով՝ ուր է մեր լույսը, ինչ եղավ և այլն։ Դա էլ հո մենք չենք կազմակերպո՞ւմ։
Իսկ իրենց գործելաոճը ընդամենը «բեսպրեդել» է ուղղակի, անում են՝ ինչ ուզում են, խոսում են՝ ինչ ուզում են»,–ասաց նա։
Դավիթ Ղազինյանը հիշեցրեց, որ ՀԷԴ–ի ժամանակավոր կառավարչին և ՀԾԿ հանձնաժողովի նախագահին հրավիրել է բանավեճի, կոչ է արել Հ1–ով կազմակերպել բանավեճ։
«Ես փակել եմ էջը, իհարկե, բայց պնդում եմ, որ եթե իմ ասած թեմաների հետ կապված որևիցե մեկը խնդիր ունի, մինչև վարույթը, խնդրեմ, պատրաստ եմ, ես միայնակ կառավարչի և հանձնաժողովի նախագահի հետ, դե մոտավորապես պարզ է՝ վարողն էլ ով է լինելու, այդտեղ դառնում է երեքը մեկի դեմ։ Դրան էլ եմ պատրաստ, այնպես որ գնդակը իրենց դաշտում է։





























