6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մազարի Շարիֆում՝ Աֆղանստանի՝ 500 հազար բնակչութամբ ամենամեծ քաղաքներից մեկում, տեղական ժամանակով մոտավորապես 1:00-ին։
Տեղական իշխանությունները հաստատել են առնվազն 20 մարդու մահվան մասին լուրը, հաղորդում է BBC-ն:
Զոհերի թիվը կարող է աճել։ Վիրավորվել է ավելի քան 320 մարդ։




























