Իսրայելի Քնեսեթի ազգային անվտանգության կոմիտեն առաջին ընթերցմամբ հաստատել է ահաբեկիչների համար մահապատիժ սահմանող օրինագիծը, հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Ազգային անվտանգության կոմիտեն առաջին ընթերցմամբ հաստատել է ահաբեկիչների համար մահապատիժ սահմանող օրինագիծը», - ասվում է հայտարարության մեջ: Քնեսեթը նախնական ընթերցմամբ հաստատել է օրինագիծը 2023 թվականի մարտի 1-ին: Օրինագիծը ներկայացրել է կառավարական կոալիցիայի մաս կազմող ծայրահեղ աջ «Հրեական ուժ» կուսակցության պատգամավոր Լիմոր Սոն Հար-Մելեխը: Ըստ «The Jerusalem Post»-ի՝ օրինագիծը մահապատիժ է սահմանելու յուրաքանչյուրի համար, ով «դիտավորյալ կամ անտարբերությունից դրդված Իսրայելի քաղաքացու մահ է առաջացնում, երբ արարքը կատարվում է ռասիստական դրդապատճառներով կամ որոշակի խմբի նկատմամբ ատելությամբ»:
«The Times of Israel» թերթի տեղեկությունների համաձայն՝ Քնեսեթը կարող է քննարկել ահաբեկիչների համար մահապատժի մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ արդեն նոյեմբերի 5-ին։





























