ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 3-4-ը:

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է՝

46 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

13 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

7 դեպք՝ հոգեկան ներգործունեության,

6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,

5 դեպք՝ խարդախության,

2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթեր կեղծելու։

Բացահայտվել է նաև բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, խուլիգանության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

1-ական դեպք՝ գույքը վնասելու, վստահված գույքի հափշտկման, մարմնական վնասվածք պատճառելու։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրությունը այսպիսին է. անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 12-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։