2024 թվականին Հայաստանում գրանցվել է էլեկտրական սկուտերների հետ կապված երկու վթար, որի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։ Դրա  մասին հայտնել է Հայաստանի ՆԳՆ-ն՝ ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցման։

ՆԳՆ տվյալներով՝ այս տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը գրանցվել է էլեկտրական սկուտերների հետ կապված ճանապարհա-տրանսպորտային յոթ պատահար, որի հետևանքով յոթ մարդ վիրավորվել է։