Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի  ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան բնակավայրում անասնակեր է այրվում, հաղորդում է shamshyan.com–ը։

Դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: 

Մինչ հրշեջների ժամանումը՝ անասնագոմում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է հրշեջների կողմից:

Այրվել է մոտ 170 հակ անասնակեր և մոտակայքում կայանված, խոտանված ավտոմեքենա: