Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի մասնակցությունը համագործակցության համատեղ ոլորտների մի քանի նախագծերին պայմանավորել է ԵՄ բյուջեին կատարվող ներդրումներով։ Այս մասին հաղորդել է Financial Times թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Բրյուսելը կարծում է, որ Լոնդոնը «պետք է ներդրում կատարի հավասարեցման տարածաշրջանային հիմնադրամներում՝ որպես կենդանական եւ բուսական արտադրանքի սահմանափակումների վերացման, ինչպես նաեւ ցածր գնով էներգետիկ առեւտրի հասանելիության գին»։ ԳԴրանց չափերը դեռ որոշված ​​չեն։

ԵՄ անդամ պետությունների մայրաքաղաքներում կարծում են, որ Միացյալ Թագավորությունը պետք է վճարի նույնը, ինչ Նորվեգիան, Շվեյցարիան եւ այլ գործընկերներ։ «ԵՄ ներքին շուկա մուտք գործելու ցանկություն ունեցող երրորդ երկրները վճարում են»,- նշել է ԵՄ դիվանագետը։ «Դուք չեք կարող վայելել անդամակցության առավելությունները՝ անդամ չլինելով»,- ավելացրել է նա։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Մեծ Բրիտանիան կկարողանա մուտք գործել զենքի գնման համար նախատեսված ԵՄ 150 միլիարդ եվրոյի ռազմականացման հիմնադրամ միայն անդամակցության վճարը մուծելուց հետո։

ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեն տեղի է ունեցել 2016թ․ հունիսի 23-ին՝ պահպանողական կառավարության ներսում ազդեցիկ եվրաթերահավատների խմբի նախաձեռնությամբ։ Բրիտանացիների 51.9 տոկոսը քվեարկել է դուրս գալու օգտին,  48.1% տոկոսը դեմ է եղել։ Մի քանի տարվա դժվար բանակցություններից հետո,Միացյալ Թագավորությունը դուրս եկավ ԵՄ-ից 2020թ․ փետրվարի 1-ի գիշերը։

2021թ․ հունվարի 1-ին ավարտվեց Brexit-ից հետո անցումային շրջանը, որի ընթացքում Միացյալ Թագավորության նկատմամբ կիրառվում էին բոլոր եվրոպական նորմերը։ 2020թ․ դեկտեմբերին կողմերը Brexit-ից հետո հասան համաձայնագրի, որը ներառում է ապրանքների եւ ծառայությունների համար ազատ առեւտրի գոտի՝ առանց քվոտաների կամ սակագների, եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար առանց վիզայի ճանապարհորդություն դեպի ԵՄ եւ ԵՄ-ից ՝մինչեւ 90 օր ժամկետով։