Սամվել Կարապետյանը որոշեց սեփական կամքով գնալ ոստիկանության բաժին՝ ոստիկանների և ցուցարարների միջև բախումից խուսափելու համար։ Դրանից հետո նա ձերբակալվեց, ես նույնպես ձերբակալվեցի, իմ հայրը ևս ձերբակալվեց։ Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում ասել է Նարեկ Կարապետյանը՝ խոսելով հոեղբոր ձերբակալության մասին
Կարլսոնի հարցին՝ դուք ինչու ձերբակալվեցիք, Նարեկ Կարապետյանը պատասխանել է․ «Չգիտեմ, միգուցե այնտեղ գտնվելու համար։ Ես հիշում եմ՝ 8 ժամ ոստիկանական բաժանմունքում էինք, և նրանք քրեական օրենսգրքում հոդված էին փնտրում՝ մեղադրանք առաջադրելու համար, որովհետև համապատասխան հոդված նախատեսված չէ այդ 37 վայրկյանի համար։
Ես հիշում եմ՝ քննիչը մտավ սենյակ և բացականչեց. «Ես գտա մի հոդված», իսկ մյուսը ասաց․ «Ոչ, դա չի աշխատի»։ Եվ 8 ժամ հետո նրանք գտան մի հոդված և մեղադրանք առաջադրեցին, թե իբր նա ասել է, որ վարչապետը պետք է գահընկեց արվի, սակայն այդ 37 վայրկյան տևողությամբ հարցազրույցում, որն, ի դեպ, Դուք կարող եք դիտել Youtube-ում, բոլորը կարող են, չկա ոչ մի խոսք ոչ վարչապետի, ոչ էլ այլնի մասին»։




























