Շվեյցարիայի պատվիրակությունը, որը Ժամանել էր Սպիտակ տուն՝ մաքսատուրքերի իջեցման շուրջ բանակցելու համար, Դոնալդ Թրամփին նվերներ է բերել՝ Rolex սեղանի ժամացույց և մեկ կիլոգրամանոց ոսկու ձուլակտոր, գրում է Axios-ը։
Նոյեմբերի 4-ին պատվիրակության այցի ժամանակ Թրամփին նվիրաբերված ոսկե ձուլակտորը գնահատվում է մոտ 130,000 դոլար: Դրա վրա գրված են եղել 45 և 47 համարները, որոնք խորհրդանշում են Թրամփի երկու նախագահական ժամկետները:
Սպիտակ տան պաշտոնյաները հայտնել են, որ Թրամփը նվերներն ընդունել է իր նախագահական գրադարանի անունից, քանի որ օրենքով դա այդպես է թույլատրվում։
Axios-ը նշում է, որ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր նրան թանկարժեք նվերներ տալու սովորույթը սովորական պրակտիկա է դարձել՝ խնդրագիր ներկայացնողների շրջանում, ընդ որում՝ Apple-ը բարձրացրել է նշաձողը, երբ օգոստոսին գործադիր տնօրեն Թիմ Քուքը նախագահին 24 կարատանոց ոսկե հիմքով փորագրված ապակե սկավառակ է նվիրել՝ ի պատիվ ԱՄՆ-ում ընկերության կողմից կատարված 100 միլիարդ դոլարի ներդրումների։ Այդ ներդրումները կատարվել էին մաքսատուրքերից խուսափելու նպատակով։




























