Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն CEOWORLD հանդեսի կազմած աշխարհի 300 ամենահարուստ քաղաքների վարկանիշային աղյուսակում ըստ ՀՆԱ-ի զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
«Տոկիոն կրկին թագադրվել է որպես Երկրի ամենահարուստ քաղաք 2025 թվականին՝ 2,55 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով, գերազանցելով նույնիսկ Նյու Յորքի քաղաքային գոտուն», - գրում է պարբերականը։
Վերլուծաբանների զեկույցում նշվում է, որ Տոկիոն հաջողության է հասել գործառնական կատարելության, տեխնոլոգիական զարգացման և առողջ տնտեսական կառավարման հաշվին։
Նյու Յորքի տնտեսությունը հասել է 2,49 տրիլիոն դոլարի։ Լոս Անջելեսը ևս ընդգրկվել է առաջին եռյակում՝ 1,62 տրիլիոն դոլարով։ Նյու Յորք քաղաքին հաջողվել է պահպանել իր դիրքերը վարկանիշային աղյուսակում՝ շնորհիվ համաշխարհային ֆինանսական կենտրոնի և ստարտափ էկոհամակարգի իր հեղինակության։ Լոս Անջելեսը աշխարհի ամենահարուստ երեք քաղաքներից մեկն է՝ շնորհիվ իր զվարճանքի արդյունաբերության, որը լրացվում է տեխնոլոգիական և ավիատիեզերական ոլորտներով։
Վարկանիշային աղյուսակում են նաև Լոնդոնը (1,47 տրիլիոն դոլար), Սեուլը (1,42 տրիլիոն դոլար), Փարիզը (1,39 տրիլիոն դոլար), Չիկագոն (1,25 տրիլիոն դոլար) և Օսական (1,19 տրիլիոն դոլար) և Շանհայը…
Հետազոտությունը նշում է, որ աշխարհի 10 լավագույն քաղաքները կազմում են Համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե մեկ երրորդը:
Մոսկվան զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը՝ 0,976 տրիլիոն դոլարով:





























