ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է շաբաթական հեռախոսազրույցներ ունենալ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի հետ։ Հեռախոսազրույցների մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներին։

Ըստ պարբերականի աղբյուրների՝ առաջնորդները զարգացրել են «անկեղծ» և վստահելի հարաբերություններ, և կանոնավոր զանգերը դարձել են նրանց շփման մի մասը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 18-ին Սպիտակ տանը նախատեսված է Թրամփի և թագաժառանգի անձնական հանդիպում։ Կողմերը, ինչպես սպասվում է, կքննարկեն համաշխարհային տնտեսական իրավիճակը, Գազայում հակամարտության զարգացումը և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր։