Նավթի գները երեքշաբթի օրվա առևտրի ժամանակ նվազում են։ Թրեյդերները գնահատում են շուկայի վրա աշխարհաքաղաքական գործոնների հնարավոր ազդեցությունը՝ ՕՊԵԿ+-ի արտադրության աճի պատճառով մատակարարման ավելցուկի կանխատեսումների ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը մեկ բարելի համար կազմել է 63.8 դոլար, ինչը ցածր է նախորդ փակման համեմատ 0.4 դոլարով (0.62%-ով)։ Երկուշաբթի օրը այս պայմանագրերը նվազել են 0.19 դոլարով (0.3%-ով)՝ մեկ բարելի համար հասնելով 64.2 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) դեկտեմբերյան WTI հում նավթի ֆյուչերսները էլեկտրոնային առևտրի ժամանակ նվազել են 0.40 դոլարով (0.67%)՝ մեկ բարելի համար հասնելով 59.51 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում այս պայմանագրերը նվազել են 0.18 դոլարով (0.3%)՝ մեկ բարելի համար հասնելով 59.91 դոլարի։




























