Exxon Mobil, Chevron, Abu Dhabi National Oil, ինչպես նաև ամերիկյան ուղղակի ներդրումների հսկա Carlyle Group-ը այն ընկերությունների թվում են, որոնք հետաքրքրված են ռուսական «Լուկօյլ» ԲԲԸ («Բաց բաժնետիրական ընկերություն») միջազգային ակտիվներով, որոնց վաճառքն արագացել է ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով, որոնք ուժի մեջ պետք է մտնեն հաջորդ ամիս, գրում է Bloomberg գործակալությունը։

Իրավիճակին ծանոթ աղբյուրների խոսքով՝ գնորդները շարք են կանգնում՝ ռուսական էներգետիկ հսկայի լայնածավալ միջազգային բիզնեսի տարբեր ասպեկտներին ծանոթանալու համար, ընդ որում, որոշ պոտենցիալ գնորդներ հետաքրքրված են միայն կոնկրետ ակտիվներով։

Սակայն հնարավոր խնդիրներից մեկն այն է, որ «Լուկօյլը» հանդես է գալիս պատժամիջոցների նախաշեմին ակտիվների միասնական փաթեթով վաճառքի օգտին, որոնք պետք է ուժի մեջ մտնեն դեկտեմբերի 13-ին, ասել է աղբյուրներից մեկը:

Սա մեծացնում է երկքայլ գործընթացի հավանականությունը, որի ընթացքում մեկ գնորդ, օրինակ՝ ֆինանսական ընկերությունը, ձեռք է բերում Լուկօյլի բոլոր արտասահմանյան ակտիվները և ժամանակի ընթացքում վերավաճառում է դրանք մաս-մաս:

Այս գործընթացի առանցքային դետալն այն է, որ Թրամփի վարչակազմը կնախընտրեր, որ Լուկօյլի գլոբալ ակտիվները ձեռք բերվեն ամերիկյան ընկերության կողմից, ինչը կարող է սահմանափակել պոտենցիալ գնորդների շրջանակը, հայտնում են տեղեկացված աղբյուրները: ԱՄՆ ֆինանսների նախարարության խոսնակը անմիջապես չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին: Հոդվածի բովանդակությունը՝ Լուկօյլը նախկինում համաձայնել էր վաճառել իր ամբողջ միջազգային բիզնեսը Gunvor Group-ին՝ գործարք, որը հետագայում կտրուկ կասեցվել է Միացյալ Նահանգների կողմից: Exxon-ը և Chevron-ը ուսումնասիրում են Իրաքի Արևմտյան Քուրնա-2 հանքավայրում Լուկօյլի բաժնեմասը։ Այս մասին հայտնել են երկու աղբյուր, որոնք խնդրել են անանուն մնալ, քանի որ բանակցությունները գաղտնի են:

Միևնույն ժամանակ, Adnoc-ը ուսումնասիրում է Լուկօյլի տարբեր ակտիվներ և թեմային ծանոթ մարդիկ նշում են, որ ռուսական ընկերության բնական գազի գործունեությունը Ուզբեկստանում կարող է ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնել։