Նավթի գինն ուրբաթ իջնում է՝ աշխարհաքաղաքական լարվածության որոշակի թուլացման շնորհիվ։
Brent նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է 62.68 դոլար մեկ բարելի համար, ինչը 0.70 դոլարով (1.1 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների ցուցանիշից։ Հինգշաբթի այս պայմանագրերը նվազել են 0.13 դոլարով (0.2 տոկոս)՝ հասնելով 63.38 դոլարի մեկ բարելի համար։
WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում (NYMEX) նվազել է 0.75 դոլարով (1.27 տոկոս)՝ հասնելով 58.25 դոլարի մեկ բարելի համար։ Նախորդ աճուրդի փակման պահին այս պայմանագրերը նվազել են 0.25 դոլարով (0.42 տոկոս)՝ հասնելով 59 դոլարի մեկ բարելի համար։




























