Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ, հաղորդում են լրատվական գործակալությունները՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Reuters-ը հղում է անում միայն տեղեկացված աղբյուրին, մինչդեռ Ֆրանսպրես գործակալությունը (AFP) պարզաբանում է, որ խոսքը Ուկրաինայի նախագահին մոտ կանգնած աղբյուրի մասին է։

Ըստ BBC-ի՝ հեռախոսազրույցի բովանդակությունը դեռևս չի հրապարակվել: