ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դեն Դրիսկոլին նշանակել է խաղաղության ծրագրի իր «հատուկ ներկայացուցիչը», հայտնում է The Guardian-ը։

Դրիսկոլը ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսի ընկերն ու նախկին դասընկերն է։

ԱՄՆ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների պատվիրակությունը Դրիսկոլի գլխավորությամբ հինգշաբթի օրը Կիևում բանակցություններ է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ինչպես տեղեկացնում է Politico-ն, Դրիսկոլի այցը Ուկրաինա նրան բարձրացրել է կարևոր միջազգային բանակցողի կարգավիճակի։
Թրամփը նրան անվանում է իր «անօդաչուների մասնագետը»։