Մենք չենք միջամտում միմյանց պատվիրակությունների կազմի ընտրությանը, մենք որոշել ենք մեր կազմը, ադրբեջանական կողմը որոշել է իր կազմը, եթե մենք սկսենք միմյանց վեթինգ անել, դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, որովհետև որ պահին մենք ասենք այս ինչ մասնակից այսինչ գործողությունն է արել, ես ձեզ երաշխավորում եմ, որ արվելու է հայելային նույն բանը և մեր կազմից գտնվելու են մարդիկ, ովքեր տարբեր տարիներ արել են տարբեր գործողություններ կամ հայտարարություններ։ Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 24–ին, Բաքվից վերադառնալուց հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց հայաստանյան քաղհաարակության ներկայացուցիչ Արեգ Քոչինյանը՝ անդրադառնալով նրան, որ Բաքվում հանդիպումների ժամանակ չկար Դիլարա Էֆենդիևան, որի ներկայությունը ՀՀ–ում մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի որ նա այն «էկոակտիվիստներիցշ. Մեկն էր, որ փակել էր Լաչինի միջանցքը։

«Եթե հիմա բացեք 2020 թվականի պատերազմի ժամանակ իմ կամ գործընկերների արած հայտարարությունները, նույնիսկ զարմանք կառաջանա, թե ոնց ենք մենք հիմա կարողացել մտնել Ադրբեջան այդ հայտարարությունից հետո։ Ինչ կապված է Դիլարա Էֆենդիևայի հետ, ես ինչքան հասկացա, այս անգամ իր մոտ կար անձնական խնդիր, որի պատճառով ինքը չի մասնակցել, իր հետագա մասնակցել–չմասնակցելը որոշելու է ադրբեջանական կողմը»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Ալիևը հայաստանյան տեղանուններ անվանում է ադրբեջանական անվանումներով, այդ թվում Սևանն անվանել է Գյոյչա, Արեգ Քոչինյանն ասաց. «Ադրբեջանի նախագահի խոսքը որևէ կերպ չարդարացնելով, քանի որ ինձ համար դա քննադատելի խոսք է եղել, բայց եկեք արձանագրենք, որ ինքը Սևանը չի անվանել Գյոյչա: Ինքը ասել է, որ կա մի հատ քարտեզ ռուսական կայսրության, որտեղ Սևանա լճի վրա գրված է Գյոյչա: Ի դեպ, այդ նույն քարտեզի մեջ Ադրբեջան բառ չկա: Այո, կան այդպիսի քարտեզներ, կան քարտեզներ, որտեղ գրված է և՛ Սևան, և՛ Գյոյչա, կա, որտեղ գրված է միայն Սևան»։

Հարցին՝ արդյոք իրենք քննարկվող հարցերը համաձայնեցնում են իշխանությունների հետ, Քոչինյանը պատասխանեց. «Մենք ոչ մեկի հետ ոչ մի բան չենք համաձայնեցնում, մենք ազատ ենք մեզ մտահոգող, մեր հասարակություններին մտահոգող հարցերը, խնդիրները բարձրաձայնելու։ Որևէ սահմանափակում այս առումով չկա։ Միևնույն ժամանակ ինչպես հայկական կողմը, այնպես էլ ադրբեջանական կողմը, բնականաբար, առնվազն  խորհրդակցություններ սեփական մայրաքաղաքների հետ իրականացնում է, բայց դա որևէ կերպ չի նշանակում, որ մենք պաշտոնական դիրքորոշում ենք ներկայացնում կամ մեր ասածը որևէ կերպ պետք է ընկալվի մայրաքաղաքներից որևէ մեկում, որպես պաշտոնական դիրքորոշում»։

Հիշեցնենք՝ նոկեմբերի 21-ին ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչներ էին  մեկնել են Բաքու:

Բաքու ժամանած ներկայացուցիչներն էին Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը,

Նշենք նաև,  որ հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ. հարաբերությունների կարգավորման համատեքստում սա պատասխան այց է: