ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Սպիտակ տան ղեկավարի փեսան՝ Ջարեդ Քուշները, հեռախոսով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար կարդացել են խաղաղության ծրագրի ամերիկյան տարբերակը: Դրա մասին հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով ուկրաինական աղբյուրներին:

«Մեկ շաբաթ առաջ Զելենսկին հեռախոսի բարձրախոսով լսում էր, թե ինչպես են Ուիթքոֆը և Քուշները կարդում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի կետերը»,- ըստ պարբերականի՝ նշել է պաշտոնյան:

Բացի դրանից, աղբյուրը պարզաբանում է, որ Զելենսկուն զանգահարելու գաղափարը պատկանում է Ազգային անվտանգության և պաշտպանության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովին: Սակայն, հեռախոսով ամբողջ ծրագիրը մանրամասն քննարկել հնարավոր չի եղել: