Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նոյեմբերի 25-ին հայտարարել է, որ առաջարկվող փոփոխությունները միտված են ԱՊՀ երկրների ոլորտային համագործակցության ամրապնդմանն ու արդյունավետ կառավարման ապահովմանը։ Այս մասին նա ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի մայիսի 30-ի արձանագրության վավերացման նախագծի քննարկման ժամանակ։
ՀՀ իշխանությունները մտադիր են ամրապնդել ԱՊՀ երկրների հետ համագործակցությունը կրթության և գիտության ոլորտում

Հասանելի է
русский


























