Ոչ միայն Քի Վեսթի փաստաթուղթ կա, այլ կա նաև այդ փաստաթղթի վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը:

«Քի Վեսթի փաստաթուղթ չկա, դա եղել է դավադրություն». Փաշինյան

Պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան,

ոչ միայն Քի Վեսթի փաստաթուղթ կա, այլ կա նաև այդ փաստաթղթի վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշում՝ 2001 թվականի ապրիլ:

Քանի որ Դուք և Ձեր ընկերները սիրում եք տարածել ՀՅԴ շրջաբերականները, ինչպես 004-ն է, մտածեցի, որ այս մեկն էլ Ձեզ կհետաքրքրի:

Ուրեմն, ՀՅԴ խորհրդապահական այս շրջաբերականը ներքին փաստաթուղթ է, որը տարածվել է կուսակցության ներսում՝ ներքին քննարկման համար: Այն վերաբերում է Արցախյան կարգավորման Քի Վեսթի փաստաթղթին: Ադրբեջանը մերժեց Քի Վեսթի առաջարկները, թեև ստանում էր 6,5 շրջան, ինչպես նաև՝ Հայաստանի վրայով սուվերեն միջանցք՝ Նախիջևանի հետ կապվելու նպատակով: Փոխարենը, Արցախը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանին: Այս տարբերակը, մեծ հաշվով, ընդունելի էր Հայաստանի օրվա իշխանություննների համար:

ՀՅԴ թիվ 55 շրջաբերականը դնում եմ մեկնաբանության մեջ, եթե հետաքրքրի, կարող եք կարդալ, երկար չի:

Բարի գիշեր, սիրելի հայ ժողովուրդ»,- գրել է նա։