Նավթի գները չորեքշաբթի առավոտյան կայուն աճ են գրանցել՝ նախորդ օրը գրեթե հինգ տարվա ամենացածր մակարդակին հասնելուց հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի փետրվարյան ֆյուչերսները թանկացել են 0.84 դոլարով (1.43%)՝ մեկ բարելի համար հասնելով 59.76 դոլարի: Երեքշաբթի օրը Brent-ը էժանացել է 1.64 դոլարով (2.71%)՝ մեկ բարելի համար հասնելով 58.92 դոլարի:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ WTI նավթի հունվարյան ֆյուչերսները նույնպես աճել են 0.84 դոլարով (1.52%)՝ մեկ բարելի համար հասնելով 56.11 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում պայմանագիրը նվազել էր 1.55 դոլարով (2.73%)՝ մեկ բարելի համար հասնելով 55.27 դոլարի։