Եթե ​​ամեն ինչ արվի թափանցիկ, մենք որևէ խնդիր կամ մտահոգության պատճառ չենք տեսնում։ Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողներին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով ընտրություններից առաջ ՀՀ իշխանությունների կողմից ԵՄ-ից օգնություն խնդրելու վերաբերյալ հարցին։

Նա հավելել է, որ կան կառույցներ, որոնց հետ կարելի է աշխատել։

«Քըլըչից (Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ – խմբ.) ցուցում ստացողները թող իրենց կողքերը նայեն, կտեսնեն՝ ով ում ազդեցության տակ է», - նշել է Կարապետյանը։

Նա համոզված է, որ հայ հասարակության մեջ փոփոխությունների անհրաժեշտություն կա։

«Մեր ժողովուրդը ուզում է փոփոխություններ, մեր ժողովուրդը ուզում է կայունություն և համերաշխ ապրենք մեր երկրում։ Այս փոփոխությունները պետք է ապահովվեն քաղաքական ասպարեզում։

Երկիրը պետք է ունենա մեկ վարչապետ, երկիրը պետք է ունենա երեք միլիոն քաղաքացի, ովքեր ապրում են ոչ թե աղքատության մեջ, ինչպես այսօր, ոչ թ 500․000 աղքատ մարդ և եթե նույն տեմպերով գնանք՝ աղքատությունը Հայաստանում կհաղթահարվի 85 տարուց։

Մենք պետք է շատ ակտիվ փոփոխություններ անենք մեր երկրում՝ գյուղերի և փոքր քաղաքների բնակիչներին աղքատությունից դուրս բերելու համար», - ընդգծել է Կարապետյանը։