Մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ, մամուլից ստացված տեղեկությունների հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեում բացվել է ծառայողական քննություն։
ՊԵԿ–ից NEWS.am–ին հայտնում են, որ քննության օբյեկտիվության նկատմամբ հանրային կասկածները չեզոքացնելու կամ բացառելու նպատակով նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։



























