Թայվանի հարավում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գաոսյուն նավահանգստային քաղաքից 90 կմ հյուսիս-արևելք, իսկ օջախը՝ 12 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։





























