Սանտա Կլաուսի հագուստով հարբած տղամարդը քաշել է արգելակման լծակը և Սուրբ ծննդյան նախօրեին խաթարել Շվեդիայում գնացքների շարժը։ Այս մասին հայտնում է Aftonbladet թերթը՝ հղում անելով երկաթուղային փոխադրող SJ ընկերության մամուլի ծառայությանը։

Միջադեպը տեղի է ունեցել Ստոկհոլմի և Մալմյոյի միջև գործող գծի ծառայողական գնացքում։

«Դա Սանտա Կլաուսի կոստյումով մի մարդ էր, ով հարբած էր և քաշեց արգելակման լծակը։ Այնուհետև նա ցատկեց և փախավ», - թերթը մեջբերում է SJ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Լեյլա Ֆոգելհոլմի խոսքերը։

Միջադեպից հետո այլ գնացքների երթևեկությունը կանգ է առել։