Տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է TRIPP ապագա ճանապարհի վերաբերյալ Երեւանից ստացված տեղեկատվության մասին։

«Հնարավոր է՝ Հայաստանը, TRIPP-ի շրջանակում իր պարտավորությունները ստանձնելիս, հաշվի է առել նաեւ երկաթուղու հարցը»,- հայտնել է Բայրամովը։

Նախարարը նշել է, որ Ռուսաստանը երկաթուղային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ, որը ուժի մեջ կլինի մինչեւ 2038թ․։ «Այնուամենայնիվ, մեզ համար Հայաստանի դիրքորոշումն այն է, որ TRIPP նախագծով անցնող երկաթուղու հատվածը չի պատկանում Ռուսաստանին։ Քանի որ այս երկաթուղին գոյություն չի ունեցել համաձայնագրի ստորագրման պահին, անհնար է համաձայնագրում ներառել այն, ինչը գոյություն չի ունեցել»։