Հյուսիսային Կորեան կիրակի օրը անցկացրել է հեռահար թևավոր հրթիռների արձակման վարժանքներ, որոնց մասնակցել է նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հաղորդում է KCNA-ն։
«Դեկտեմբերի 28-ին Կորեայի Արևմտյան ծովում (Դեղին ծով) անցկացվել են հեռահար ռազմավարական թևավոր հրթիռների արձակման վարժանքներ», - հաղորդել է գործակալությունը։
Նշվել է, որ հրթիռները ճշգրիտ հարվածել են իրենց թիրախներին՝ համապատասխանաբար 10,199 վայրկյան և 10,203 վայրկյան թռչելով որոշակի հետագծով Դեղին ծովի վրայով։
Փորձարկմանը հետևող Հյուսիսային Կորեայի առաջնորդը «մեծ գոհունակություն է հայտնել» վարժանքների արդյունքներից։
Հաղորդագրությունում նշվում է, որ վարժանքները ցույց են տվել «ԿԺԴՀ-ի ռազմավարական հակահարված հասցնելու կարողության բացարձակ հուսալիությունը (...):
«Կիմ Չեն Ընը վստահեցրել է, որ մեր կուսակցությունը և Հանրապետության կառավարությունը կշարունակեն գործադրել բոլոր ջանքերը՝ անվերջ և անընդհատ ամրապնդելու և զարգացնելու պետության միջուկային մարտական ուժերը», - գրել է KCNA-ն։





























