Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 8–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ՌՈԶԵԼԻՆ ԲԱՅ ԿՕԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
Այս ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքում կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են վարդեր։ Վարդերը նախատեսվում է իրացնել, ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում՝ մասնավորապես Ռուսաստանում։
Ընկերությունը հիմնադրվել է 2025 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․45 մլրդ դրամի ներդրում ջերմոցի ձեռքբերման, 180 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 300 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։
Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 81․5 մլն դրամ:





























