Ուրբաթ օրը նավթի գինը շարունակում է աճել՝ նախօրեին ավելի քան 3 տոկոսով բարձրանալուց հետո։

Brent նավթի մարտյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում վաճառվում են մեկ բարելի համար 62.37 դոլարով, ինչը նախորդ աճուրդների համեմատ 0.38 դոլարով (0.61 տոկոս) ավելի է։ Հինգշաբթի պայմանագրերն աճել էին 2.03 դոլարով (3.4 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 61.99 դոլարի, ինչը դեկտեմբերի 24-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։

WTI նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում աճել են 0.37 դոլարով (0.64 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 58.13 դոլարի։ Նախորդ աճուրդներում դրանք աճել էին 1.77 դոլարով (3.2 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 57.76 դոլարի։