Մոսկվայի տանը, փետրվարի 7-ին, տեղի է ունեցել Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանին Գեներալ Մադաթովի անվան շքանշանով պարգեւատրելու արարողությունը։ Սույն մրցանակը սահմանվում է ամեն տարի Մարդկության Համաշխարհային բարեգործական հիմնադրամի կողմից մշակութային ժառանգության վերածննդի, մարդկանց անշահախնդրորեն ծառայելու եւ հումանիզմի գաղափարները կյանքի կոչելու վեհ եւ պատվավոր գործում մեծ ավանդ ունենալու համար։

Արամ Սուքիասյանն արժանացել է սույն մրցանակին ՀՀ Անկախության 15 եւ 20–ամյակներին նվիրված ներկայացումները բեմադրելու, ինչպես նաեւ հայ կինոյի ասպարեզում մի շարք հեղինակային ֆիլմերի նկարահանման համար։ Մրցանակը Արամ Սուքիասյանին է հանձնել հիմնադրամի նախագահ գեներալ–մայոր Սերգեյ Մադաթյանը։