Երկուշաբթի օրը նավթի գները թույլ աճ են գրանցում՝ նախորդ շաբաթվա վերջին Իրանում տիրող իրավիճակի ֆոնին արձանագրված կտրուկ վերելքից հետո:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսները բարձրացել են 0.13 դոլարով (0.21%)՝ մեկ բարելի համար հասնելով 63.47 դոլարի: Ուրբաթ օրը Brent-ը թանկացել է 1.35 դոլարով (2.18%)՝ մեկ բարելի համար հասնելով 63.34 դոլարի, ինչը դեկտեմբերի 24-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի արդյունքում WTI նավթի փետրվարյան ֆյուչերսները թանկացել են 0.09 դոլարով (0.15%)՝ մեկ բարելի համար հասնելով 59.21 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում պայմանագիրը թանկացել է 1.36 դոլարով (2.35%)՝ մեկ բարելի համար հասնելով 59.12 դոլարի։




























