Բանգկոկի արվարձաններից մեկում շինարարական կռունկի ընկնելու հետևանքով երկու մարդ է զոհվել, հաղորդում է Manager Online թերթը։

Դեպքը տեղի է ունեցել Սամուտ Սախոն նահանգի Ռամա II արագընթաց մայրուղում, որը գտնվում է Թաիլանդի մայրաքաղաքից մոտավորապես 20 կիլոմետր հարավ-արևմուտք ընկած տարածքում: Վերամբարձ կռունկը ընկել է երկու անցնող մեքենաների վրա: Արտակարգ իրավիճակների ծառայությունները սկսել են վթարի հետևանքների վերացումը և օգնություն են ցուցաբերել վիրավորներին:

Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, թագավորության հյուսիս-արևելքում գտնվող Նաքխոնռատչասիմա նահանգում 32 մարդ է զոհվել, ևս 67-ը տուժել է  Բանգկոկ-Ուբոնռատչատհանի երթուղով ընթացող ուղևորատար գնացքի վրա շինարարական կռունկ ընկնելու հետևանքով։