Ալյասկայի ափերի մոտ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Աթթու Սթեյշն բնակավայրից 271 կիլոմետր հեռավորության վրա, isk օջախը գտնվում է 41,3 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։





























