ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի արվարձաններից մեկում դպրոցական ավտոբուսի և ավտոմեքենայի բախման արդյունքում առնվազն մեկ մարդ զոհվել է, իսկ 11-ը՝ նրանց թվում՝ մի քանի դպրոցականներ, տեղափոխվել են հիվանդանոցներ, հաղորդում է NBC News-ը։

Իլինոյսի նահանգային ոստիկանությունը հաստատել է, որ ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ ավտոբուսում գտնվող երեխաների շրջանում լուրջ վնասվածքներ չեն գրանցվել։

Ավտոբուսը Մանհեթենի 114-րդ դպրոցական շրջանից տեղափոխում էր 10 աշակերտի։ Մանհեթենի հրշեջ ծառայության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:17-ին։

Շրջանային հրշեջ ծառայությունից հայտնել են, որ աշակերտներն ու ավտոբուսի վարորդը դեպքի վայրում զննվել են և վթարի ծանրության պատճառով տեղափոխվել մոտակա հիվանդանոցներ։ Իլինոյսի նահանգային ոստիկանությունը շարունակում է հետաքննել միջադեպը։