«Միասնության թեւեր»-ի տնտեսական քաղաքականության հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանը պետք է դուրս գա սպառման և ներմուծման փակ շրջանից և կառուցի արտադրող, արտահանող ու ինստիտուցիոնալ պաշտպանված ազգային տնտեսություն։
Նախաձեռնությունը ներկայացրել է իր քաղաքական նախաձեռնության տնտեսական քաղաքականության հետ Կառավարության կողմից վերջերս հրապարակված «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրին»-ի նմանությունների և սկզբունքային տարբերություն¬ների քաղաքական ամփոփումը։
«Միասնության թեւեր»-ի դիրքորոշմամբ՝ Հայաստանի զարգացման խնդիրները պահանջում են ոչ թե միայն ընդհանուր փիլիսոփայություն, այլ՝ հստակ տնտեսական մոդել, արդյունաբերական վերափոխման ճարտարապետություն, հարկային-ֆիսկալ նոր համակարգ, աշխարհաքաղաքական ռիսկերի հաշվարկված կառավարում, չափելի նպատակներ և կառավարման պատասխանատվություն։
Մանրամասները՝ կից ֆայլում։
Հղումը՝ ԱՅՍՏԵՂ





























