Մեծ Բրիտանիան 20 մլն ֆունտ (27 մլն դոլար) կուղարկի Ուկրաինա՝ էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների նորոգման համար։ Այս մասին հայտնել են թագավորության ԱԳՆ-ում։

«Ֆինանսավորումը կապահովի կենսականորեն կարեւոր արտակարգ աջակցություն՝ ամբողջ երկրում էներգիայի արտադրության նորոգման, վերականգնման, պաշտպանության եւ պահպանման համար, ապահովելով տների, հիվանդանոցների եւ դպրոցների էլեկտրաէներգիայի եւ ջեռուցման մատակարարումը ծանր ձմեռային պայմաններում»,- նշվել է Միացյալ Թագավորության ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

ԱԳՆ-ում նշել են, որ հայտարարված գումարի շնորհիվ Լոնդոնի կողմից 2022թ․ Ուկրաինայի էներգետիկ համակարգին աջակցելու համար հատկացված միջոցների ընդհանուր գումարը հասել է 470 միլիոն ֆունտ ստեռլինգի (630 միլիոն դոլար)։

Ինչպես հունվարի 16-ին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը, երկիրը կորցրել է «հազարավոր մեգավատ էլեկտրաէներգիա» 2022թ․ փետրվարից ի վեր։ Նա ավելացրել է, որ այդ ընթացքում վնասվել են երկրի բոլոր էլեկտրակայանները։ Շմիգալը նշել է, որ իրավիճակը շարունակում է մնալ չափազանց դժվար, այդ պատճառով էներգետիկ ոլորտում հայտարարվել է արտակարգ դրություն։