ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նշել է այն պահանջները, որոնք Վաշինգտոնն առաջադրում է Թեհրանին իրավիճակի դիվանագիտական կարգավորման համար։

«Հուսով եմ, որ դիվանագիտական լուծում կգտնվի։ Գոյություն ունեն չորս խնդիրներ՝ միջուկային հարստացում, հրթիռներ (նրանք պետք է կրճատեն իրենց զինանոցը), փաստացի նրանց ունեցած միջուկային նյութը՝ մոտ 2 տոննա, հարստացված 3,67-60 տոկոսով, ինչպես նաեւ, իհարկե, պրոքսին,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ֆլորիդայի նահանգում Իսրայելա-ամերիկյան խորհուրդ ոչ առեւտրային կազմակերպության կոնֆերանսում։- Եթե նրանք ցանկանան վերադառնալ խաղաղ համակեցության, մենք կարող ենք լուծել այս չորս խնդիրները դիվանագիտական ճանապարհով, եւ դա հիանալի կլինի։ Իսկ այլընտրանքը, կարծում եմ, վատ կլինի»։