Երկուշաբթի նավթի գինը կայուն է մնացել՝ ուրբաթ Իրանի վրա Վաշինգտոնի ճնշման աճի ֆոնին բարձրանալուց հետո։
Brent նավթի մարտյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում բարձրացել են 0.03 դոլարով (0.05 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 65.91 դոլարի։ Ուրբաթ օրը Brent-ի գինը բարձրացել է 1.82 դոլարով (2.8 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 65.88 դոլարի։
WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում բարձրացել են 0.05 դոլարով (0.08 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 61.12 դոլարի։ Նախորդ աճուրդում պայմանագիրը բարձրացել էր 1.71 դոլարով (2.9 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 61.07 դոլարի։
Շաբաթվա ընթացքում Brent-ը թանկացել է 2.7 տոկոսով, մինչդեռ WTI-ն՝ 2.9 տոկոսով։




























