Ոստիկանության ծառայողները, փետրվարի 9-ին, Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցից բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի 26-ամյա մի բնակչի, ով  հունվարի 26-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 12.30-ին, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Կաթնաղբյուր գյուղի 40-ամյա մի բնակչի, որը 2010 թ. հունվարի 5-ից ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ պահելու մեղադրանքով:

Նույն օրը, ժամը 14.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 52-ամյա մի տղամարդու, որը 2007 թ. հուլիսի 2-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոց պահելու եւ օգտագործելու  մեղադրանքով: