Դաշնային քրեական գործերի գրասենյակի աշխատակիցներն այսօր առավոտյան խուզարկություններ են անցկացրել Deutsche Bank-ի Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող գլխավոր գրասենյակում, ինչպես նաև բանկի Բեռլինի գրասենյակում, հաղորդում է Der Spiegel-ը:
Ըստ պարբերականի՝ Ֆրանկֆուրտի դատախազությունը հետաքննություն է անցկացնում Deutsche Bank-ի դեռևս չբացահայտված պատասխանատու անձանց և աշխատակիցների դեմ՝ փողերի լվացման կասկածանքով: Հետաքննիչները կարծում են, որ բանկը նախկինում գործարար կապեր է պահպանել օտարերկրյա ընկերությունների հետ, որոնք օգտագործվել են փողերի լվացման համար:
Բանկը վստահեցրել է, որ լիովին համագործակցում է իրավապահ մարմինների հետ:





























