Հինգշաբթի առավոտյան նավթի գինը կտրուկ աճել է՝ մոտենալով սեպտեմբերից ի վեր ամենաբարձր ցուցանիշին՝ Իրանի դեմ ԱՄՆ հարվածների վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։

Brent նավթի մարտյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում բարձրացել են 0.89 դոլարով (1.3 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 69.29 դոլարի։ Չորեքշաբթի Brent նավթի գինը բարձրացել է 0.83 դոլարով (1.23 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 68.40 դոլարի։

WTI նավթի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում բարձրացել են 0.95 դոլարով (1.5 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 64.16 դոլարի։ Նախորդ աճուրդում պայմանագիրը նվազել էր 0.82 դոլարով (1.31 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 63.21 դոլարի։