Դեռեւս շաբաթվա սկզբից տեղացող առատ ձյունը խոչընդոտ չի հանդիսացել հանրապետության դպրոցներում դասերի կազմակերպման համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով` դպրոցներում պարապմունքները դադարեցնելու հարցը չի քննարկվել, եւ վատ եղանակային պայմանների հետ կապված` ԿԳՆ-ն ահազանգեր չի ստացել:

Նարինե Հովհաննիսյանի խոսքով` դպրոցներում դասերը նորմալ ընթանում են եւ եղանակային պայմանների հետ կապված մտահոգվելու կարիք չկա, որովհետեւ երկուշաբթի օրվանից Հանրապետությունում ջերմաստիճանը կբարձրանա: