Այս պահին մայրաքաղաքի կենտրոնում, մասնավորապես Օպերայի մերձակայքում բազմաթիվ ոստիկաններ են հավաքված: NEWS.am-ի թղթակիցը «Պապլավոկի» մոտ նկատել է նաեւ ոստիկանության պետ Վովա Գասպարյանին, ով իր մեքենայից իջել է եւ մի քանի մետր քայլելուց հետո նորից նստել մեքենան: Ոստիկանների այս իրարանցմանը զարմանքով են արձագանքել քաղաքացիները:
Թղթակցի հարցին, թե ինչով է պայմանավորված այս տարօրինակ իրարանցումը համազգեստավորներից մեկը հավաստիացրել է, թե ոստիկանապետի ցուցումով են իրենք փողոց դուրս եկել` քաղաքացիներին օգնության ձեռք մեկնելու նպատակով: Փաստորեն առատ ձյունն էլ կարող է այն աստիճան վտանգավոր լինել մեր երկրում, որ քաղաքացին Հայաստանի ոստիկանների պաշտպանության կարիքն ունենա:




























