Վրաստանում, փետրվարի 11-ի առավոտվա դրությամբ, առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածի  երթեւեկությունը արգելված է թրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, կիսաթրեյլերների եւ այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթեւեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար, իսկ Գուդաուրի ճանապարհահատվածը այս պահի դրությամբ փակ է: