Մերձավոր Արևելքում նոր էսկալացիայի աճող սպառնալիքի ֆոնին Թուրքիան ջանքեր է գործադրում միջնորդի դերում հանդես գալու և Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածները կանխելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Գոլոս Տուրցիի» Telegram-ալիքը։
Անկարան առաջարկել է իր մոտ պահեստավորել Իրանի 440 կիլոգրամ հարստացված ուրանը՝ պարտավորվելով չվերադարձնել այն Իրան։ Այս մասին հայտնում է իսրայելական Haaretz թերթը։
2010 թվականին Իրանի, Բրազիլիայի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրել են համաձայնագիր՝ Թեհրանի ցածր հարստացված ուրանը Թեհրանի գիտահետազոտական ռեակտորի համար նախատեսված բարձր հարստացված վառելիքի հետ փոխանակելու վերաբերյալ։ Սակայն համաձայնագիրը չի իրականացվել։





























