Վիետնամցի ձկնորսը կարողացել է մարդու չափի մակրել որսալ, հայտնում է Tuoi Tre-ն։

Դանանգ քաղաքի բնակիչն ընկերների հետ ձկնորսություն անելուց է եղել ժայռոտ ափի մոտ: Հանկարծ նրա կարթը ծռվել է ահռելի ծանրությունից, իսկ ջուրը սկսել է փրփրել: Ձկնորսն ու նրա ընկերները մի ամբողջ ժամ են ծախսել, մինչև կարողացել են ջրից հանել հսկայական մակրելը (թյուննոսի տեսակ): Այն ունեցել է 1,7 մետր երկարություն և կշռել է 63 կիլոգրամ: Այդ պատճառով որսացած ձկանը ստիպված են եղել կապել երկու փայտե ձողերին և հերթով տանել:

Ձկնորսը որոշել է չվաճառել մակրելը, այլ այն բաժանել ազգականների և ընկերների միջև: Նա նշել է, որ նախկինում էլ է ունեցել խոշոր որս, այդ թվում՝ տասնյակ կիլոգրամներ կշռող շնաձկներ, սակայն այսքան մեծ մակրել առաջին անգամ է տեսնում: